ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կարող է Հայաստանից պահանջել ուղղակի մասնակցություն». Ռոբերտ Ղևոնդյան
22:00, 26.01.2022 | mamul.am
3378 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամեր առաջ ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի անվտանգության պահանջներին, իսկ քիչ առաջ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։
Ուկրաինական ճգնաժամը, փաստորեն, դուրս է գալիս կառավարելիության մակարդակից, և շատ մեծ է ռազմական բախման հավանականությունը։ Անկախ նրանից, թե կողմերից որը առաջինը կհարվածի, պատերազմը մեծ խնդիրներ է առաջացնելու նաև մեզ համար։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանը կարող է պահանջել ուղղակի մասնակցություն։
Մեծ հնարամտություն և դիվանագիտական ճկունություն է պետք հանդես բերել Հայաստանն այդ վտանգից զերծ պահելու համար։ Հուսով եմ, մեր դիվանագիտական կորպուսի համապատասխան աշխատակիցներն այս պահին աշխատավայրերում են, քննարկում են ու վերլուծում են տարբեր սցենարներ և փորձում են լուծումներ գտնել Հայաստանի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր