ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ասաց՝ փր­կեք, եր­կու տղա ու­նեմ, նրանց դեռ պետք եմ». հատված «Բազկամարդը» գրքից
23:18, 26.01.2022 | mamul.am
5232 | 0

«Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Դավիթ Դավթյանը հատված է ներկայացրել «Բազկամարդը» գրքից. «Սարգիսին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանը՝ դժոխային օրվա մասին.
Ջրական, 29.07.2014
«Սա­քոյի դեպ­քը շատ բարդ էր, կյան­քի հետ ան­հա­մատե­ղե­լի վնաս­վածք էր: Ե­րբ ինտուբա­ցի­այից ա­ռաջ ա­սա­ցի՝ հանգիստ փա­կիր աչ­քերդ, նոր­մալ կլի­նի, ըն­դա­մե­նը մեկ նախա­դա­սու­թյուն ար­տա­բե­րեց. «Փր­կեք, ե­թե կա­րող եք, եր­կու տղա ու­նեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հո­տը շատ էր տա­րած­վել ու խեղ­դում էր, օ­դո­րա­կիչն էլ վատ էր աշխատում... Հոգեբանորեն նույն­պես դժ­վար է­ր։ Մինչև վի­րա­հա­տու­թյունը դի­մացդ 190 սմ հաղ­թան­դամ տղա­մարդ է։ Վեր­ջում տես­նում ե­ս՝ մնաց 140 սմ, հե­տո 120: Ծանր տեսա­րան է­ր»։

2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։

Աղբյուրը` Դավիթ Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր