ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս պայմաններում քաղաքացին ինչպե՞ս վստահի առողջապահության նախարարությանը»․ Արա Զոհրաբյան
23:54, 26.01.2022 | mamul.am
4105 | 1

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021Թ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՈՎԻԴԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 80 ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՄԱՐԴ.
ԱՐԹՆԱՑԵՔ ԵՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ.
2022թ. հունվարի 16-ին հրապարակեցի տեսանյութ, որտեղ երևում է նաև Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում նշված հետևյալ կեղծ գովազդը՝ «Կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը»:
Այդ հրապարակումից հետո նշված կենտրոնը խմբագրել է տեքստը հանելով «100 տոկոսով» բառերը: Դա կարող եք տեսնել այս հղումով հրապարակված տեսանյութում:
https://www.facebook.com/100006642580999/videos/448149800108753/
‼ 2021 թվականին Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական (2 դեղաչափով) պատվաստված, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված և մահացած անձանց թիվը կազմում է 80 (ութսուն): Սա պաշտոնական թիվն է: Իրական տվյալները վստահ եմ ավելին են կազմելու:
Այսինքն՝ ամբողջական պատվաստված 80 մարդ մահացել է քովիդից: Ընդ որում, այս թվի մեջ չի մտնում 1 դեղաչափով պատվաստված և մահացած մարդկանց թիվը և այդ թվի մեջ չի մտնում պատվաստանյութերից տուժած մարդկանց թիվը: Փորձելու եմ այդ տվյալներն էլ ստանալ, ինչպես նաև տեղեկություններ 80 մահացած մարդկանց տարիքային խմբերի մասին:
Հիմա այս պայմաններում, քաղաքացին ինչպե՞ս վստահի առողջապահության նախարարությանը, որն ասում է պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են մահվան դեպքերը: Հիմա մահացած 80 քաղաքացիների ընտանիքներին ի՞նչ եք պատասխանելու: Կանխարգելեցի՞ք 100 տոկոսով:
Այս պարագայում, արդյոք չպե՞տք է հնարավորություն տալ քաղաքացուն՝ ինքը որոշի պատվաստվի, թե՝ ոչ: Արդյոք պետությունը չպե՞տք է հսկողի և քաղաքացու առողջության երաշխավորի դերում հանդես գա, այլ ոչ թե պատվաստանյութերի առաքիչի և գովազդատուի: Բա ինչպես է պաշտպանելու իր քաղաքացուն, եթե իր գովազդած պատվաստանյութը վնասի հանրությանը: Ինչ է, ինքն իրեն պատժելո՞ւ է: Պատվաստանյութերի համար պետության վճարած 6 միլիարդ դրամը վկա: Պարզ չի՞, որ թաքցնելու են դեպքերը:
Սիրելի հայրենակիցներ, արթնացեք և տեր կանգնեք ձեր իրավունքներին»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր