ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սարսափելի է պետության հանդեպ եղած այս նիհիլիզմի դոզան»․ Էդմոն Մարուքյան
23:36, 26.01.2022 | mamul.am
3868 | 4

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Մի քանի տեղ տեսա, որ գրում են` «Էդմոն Մարուքյանն ուրախացել է, որ ՊՆ-ն ուղղաթիռներ է ձեռք բերել, ինչպես նաև դեռ հավատում է, որ ոտքի ենք կանգնելու որպես պետություն, հետևաբար նա ծախված է»: Սարսափելի է պետության հանդեպ եղած այս նիհիլիզմի դոզան, որը վերջում նաև կոտրվում է պետություն ունենալուն հավատացողների գլխին:
Բայց, այո', ոտքի ենք կանգնելու, որովհետև այլընտրանքը պետություն չունենալն է, իսկ նման ցանկություն, որ հայ ժողովուրդը պետություն չունենա, միայն թշնամու երազանքը կարող է լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր