ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանին. կարծես դեռ հույս ունեն». Միքայել Յալանուզյան
23:30, 26.01.2022 | mamul.am
5211 | 0

Լրագրող Միքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես՝ ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանին։ Պատասխանը չեն հրապարակում։ Ըստ ամերիկյան կողմի՝ դա նպաստելու է դիվանագիտական ջանքերը շարունակելուն։ Միաժամանակ, հույս ունեն առաջիկայում շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ։
Սթոլթենբերգը քիչ առաջ ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում բաց դռների քաղաքականությունից։ Ավելին, պարզ ասում է, որ Սև և Բալթիկ ծովերում մեծացնելու է իր ներկայությունը։
Կարծես թե կողմերը դեռ դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորելու հույս ունեն։
Մնացածը հետո կերևա։
Մեդիան բավականին սրում է իրավիճակը (էս առանձին ուսումնասիրության թեմա է), բայց իրականում էլ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ։
Մի խոսքով՝ մեզ և ձեզ համբերություն։ Ուզում էի գրել՝ աշխարհին խաղաղություն, բայց հետո մտածեցի, որ անլուրջ բաներ չարժե գրել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր