ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո». Սուրեն Սուրենյանց
09:48, 27.01.2022 | mamul.am
3580 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտոնապես պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ռուսական երաշխիքներին։ Ավելորդ է ասել, որ գլոբալ անվտանգության հարցում, Մոսկվայի ու Արևմուտքի պատկերացումները, մեղմ ասած, արմատապես տարբերվում են։

Աշխարհը կանգնած է գլոբալ մարտահրավերի առաջ, թերևս` միջազգային հարաբերություններում այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Էսկալացիան ու կողմերի հռետորաբանությունը մոտեցնում են ռազմական բախումը` չնայած, որ դեռևս պահպանվում են ճգնաժամի հանգուցալուծման դիվանագիտական ռեսուրսները։

Այս ամենի համատեքստում նոր մարտահրավերներ են հասունանում Հայաստանի համար, որ մի կողմից, որպես ՀԱՊԿ անդամ կարող է դառնալ հակամարտության կողմ` ոչնչացնելով արտաքին քաղաքականության մանևրի վերջին ռեսուրսները, մյուս կողմից` իր վրա կարող է կրել տարածաշրջանային նոր լարվածության հետևանքները, որովհետև, ի վերջո, անվտանգության գլոբալ ճգնաժամի միակ թատերաբեմը հաստատապես Ուկրաինան չէ ու կրակի բոցն անխուսափելի հասնելու է նաև մեր տարածաշրջան։ Խաղաղություն աշխարհին ու մեր տարածաշրջանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր