Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Քաղաքապե՛տ ջան, մեր գեղեցիկ մայթերը ե՞րբ եք մեզ վերադարձնելու։ Երևանի Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկի այս գեղեցիկ անկյունն ու մայթը մոտ քսան տարի առաջ նախ ճաղերով պատեցին, ասացին բացօթյա սրճարան է, հետո մետաղով, բետոնով ու ապակիով փակեցին, հիմա էլ ավելի ամրացնում են։ Չեմ հասկանում համայնքային սեփականության վարձակալության պայմանագիրը քանի՞ տարով է, որ չեք կարողանում համայնքային տարածքը երևանցուն վերադարձնեք»։ |