ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+22 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Քաղաքական պոռնկությունից ու անբարոյականությունից վատ բան չկա». Արթուր Թովմասյան
22:30, 27.01.2022 | mamul.am
1970 | 1

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջի ծառայություններ մատուցող, քաղաքական պոռնկությունից ու անբարոյականությունից վատ բան չկա: Ամոթ է ամոթ, թասիբ ու նամուս ունեցեք:

Ցավով եմ նշում, բա՛յց, սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն: «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:

Սթափվի՛ր, Հա՛յ Ա՛զգ, քանի դե՛ռ շատ ուշ չէ: Տե՛ր կանգնի քո՛ Հայրենիքին, քո՛ պետությանը, քո՛ մշակույթին, քո՛ սերունդների ապագային, քո՛ Եկեղեցիներին, քո՛ տարածքային ամբողջականությանը: Այլապես դո՛ւ արժանի չես ունենալ Հայրենիք, Պետություն և Պետականություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր