ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գրիգոր Մինասյանը ճամբարափո՞խ է եղել». լրագրողները՝ Կարեն Անդրեասյանին
12:12, 27.01.2022 | mamul.am
4960 | 0

«Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ: Իմ, իր, մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»,- խոսելով Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանի մասին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Կարեն Անդրեասյանը:

Հարցին՝ ճամբարափո՞խ է եղել, ասաց՝ պիտակավորումներին չի պատասխանի:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արդարադատության փոխնախարար:

Մամուլում տարածվեց 2017թ. Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Գրիգոր Մինասյանի ելույթը, որտեղ նա ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին. «Այս ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն, այս ընտրությունները կտուրները մագլցելու և հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»։
Այդ ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նա էր բարձրանում ավտոտնակների տանիքների վրա և ելույթ ունենում։

Գրիգոր Մինասյանի 2017թ. ելույթը
Կառավարության անդամների ճեպազրույցը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր