ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
««Ստի ու մահվան» հեղափոխությունը՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»». Անդրանիկ Թևանյան
21:24, 27.01.2022 | mamul.am
2785 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. ««Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»

Վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ կարող ենք հետևյալ բանաձևումը տալ 2018-ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին․ «Հեղափոխությունն իրենք իրենց գլխին սարքում են վատ կառավարիչները, պլանավորում՝ դրսի ուժերը, իրականացնում՝ ներսի աբիժնիկ-անհայրենիքները, օգտվում՝ տականքները, հետևանքների համար վճարում՝ պետությունն ու ժողովուրդը»։

Կից նկարում Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն են՝ 2018-ի «ստի ու մահվան» հեղափոխությունից հետո։

Բոլթոնը Հայաստանում կոչ արեց «թավշյա» իշխանությանը հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ հանձնել Արցախն Ադրբեջանին, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, մտնել հակառուսական ու հակաիրանական կոալիցիայի մեջ, ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, ավելի կոնկրետ՝ թուրքականով։ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է այդ «կարծրատիպերից»։ Մեկնարկած հայ-թուրք-ադրբեջանական ներկա, իբր, առանց նախապայմանների գործընթացն այդ հրաժարման ծրագրի շրջանակներում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր