ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մայր թատրոնը 100 տարեկան է
13:30, 27.01.2022 | mamul.am
1985 | 0

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը:

«Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»,- ասել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։

Ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։

«Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե՛ համաշխարհային, թե՛ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր