ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանը հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ են․ էսօրվա իշխանությունն ավելի սարսափելի է»․ հադրութցի
12:48, 27.01.2022 | mamul.am
2999 | 6

«Մեր հարցը կարող է լուծվել միայն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Շուշին, Քարվաճառը վերադարձնելով։ Հնարավոր է դա, թե ոչ, կարևոր չէ, կարևորը, որ մեր իշխանությունները լծված լինեն այդ գործին, ինչը մենք չենք տեսնում։ Մեր իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից։ Ինչի՞ են նստել իշխանության գլուխ, չես հասկանում։ Նախկիններն ինչ են անում, չես հասկանում»,- այսօր Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ, ասաց տեղահանված արցախցիներից մեկը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ են։ Էսօրվա իշխանությունն ավելի սարսափելի է»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր կրկին փողոց են դուրս եկել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր