ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մարտի 1-ի մասին ով չի ալարում՝ դուրս է տալիս». Գոհար Վեզիրյան
19:54, 27.01.2022 | mamul.am
2776 | 2

Լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը.

«a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Մարտի 1-ի մասին ով չի ալարում՝ դուրս է տալիս։ Այդ իրադարձություններից հետո՝ 10 տարի շարունակ, կանոնավոր, ԿԱ-ՆՈ-ՆԱ-ՎՈՐ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքային ելույթներով փորձում էր կրթել թե իր կողմնակիցներին, թե հակառակորդներին, թե իրեն սիրող և թե չսիրողներին։ Ամեն հանրահավաքին ընկերներով ասում էինք՝ եկել ենք լեկցիա լսելու։ Հետո լեկցիան վերջանում էր, մենք էլ՝ դժգոհ, թե էլի գործողությունների մասին չխոսեց, հեռանում էինք՝ որպես կանոն փնթփնթալով։ Բայց նախագահը մեզ, չասեմ մեզ, ասեմ ինձ՝ կրթում էր, դաստիարակում, ուղեղս բացում զոռով ինֆորմացիա էր լցնում, որ հետո սկսի մի քիչ ուրիշ ձևով աշխատել։ Աննկատ պրոցես էր, էդ հիմա է՝ նկարագրելի։ Հիմա անընդհատ վերընթերցում եմ էդ հանրահավքների ելույթները, իմ՝ էն ժամանակվա չսիրած լեկցիաները։ Ու միակ զգացումը, որ ունենում եմ անսահման տխրությունն ու դժգոհությունն ա՝ ինքս ինձանից։ Տեր-Պետրոսյանը կարճ, երեք բանաձևումներով նկարագրել է մեր այսօրը։ Երեկ ա արել։ Երեկ, երբ բոլորս երջանիկ էինք, երբ տղերքը կային ու երբ բարձունքը մերն էր։ Ասելիքս ինչ ա՝ մի հապաղեք, Տեր-Պետրոսյանին հաճախ կարդացեք։ Պարզապես, հենց էնպես։ Հետո մնացածը կգա ժամանակի հետ»։

Աղբյուրը` Գոհար Վեզիրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր