ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վաղը գնում եք շտաբ, դիմում եք գրում, ասում եք՝ ձեր 20 հազար օգնությունը ձեր գլխին տված, սրիկանե՛ր»․ հադրութցի
13:12, 27.01.2022 | mamul.am
2939 | 2

«Ես պիտի կոչ անեմ մեր ժողովրդին, որ միահամուռ էդ քսան հազարներից հրաժարվի, թող Կառավարությունը տանի, իրա ծախսերն անի։ Չեն ամաչո՞ւմ, մարդկություն ա՞, էս չեմ հասկանում։ Ձեռ են առնո՞ւմ»,- այսօր Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ, ասաց տեղահանված արցախցին։
«Երևանում բնակվարձը տատանվում ա 80-150 հազարի սահմաններում, ձմեռային կոմունալները երկրաչափական պրոգրեսիայի նման աճում են, մեզ տրամադրում են 20 հազար օգնություն,- ասաց տղամարդը, ապա դիմելով ակցիայի մասնակիցներին՝ հարցրեց,- ժողովո՛ւրդ, դուք պատրա՞ստ եք բոլորդ հրաժարվել էդ 20 հազարներից, թող ուրախանա մեր կառավարությունը։ Հենց վաղը գնում եք շտաբ, դիմում եք գրում, ասում եք՝ ձեր 20 հազարը ձեր գլխին տված, սրիկանե՛ր եք դուք»։

Նշենք, որ այսօրվա Կառավարության նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ ևս երկու ամսով երկարաձգվում է Արցախից տեղահանվածներին դրամական օգնություն ցուցաբերելու որոշումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր