ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ցույց տվեցի դռան տեղն ու ասացի, որ նման առաջարկներով ինձ չդիմեն». Բորիս Մուրազի
14:30, 27.01.2022 | mamul.am
7116 | 1

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ Դավիթ Խաժակյանին տեսել եմ 2015-ին, վանաձորցի Մենուա Բրուտյանի հետ եկել էր մեր խմբագրություն։ «Էլեկտրիկ Երևան»-ի թեժ օրերն էին ու իրենց առաջարկն այն էր, որպեսզի ես միանամ իրենց ու շարժմանը զուգահեռ մի շարժում էլ մենք սկսենք, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը նկատի մեզ և մի բան էլ մենք ստանանք։ Ես, իհարկե, իրենց ցույց տվեցի դռան տեղը և ասացի, որ նման առաջարկներով ինձ չդիմեն։ Այդ օրվանից անցել է 7 տարի ու ո՛չ ես եմ փոխվել, ո՛չ էլ իրենք։ Ես հիմա էլ իշխանության անարդարությունների դեմ եմ, իսկ իրենք ակտիվանում են, որ օրվա իշխանությունն իրենց նկատի ու մի բան ստանան»։

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր