ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռադայի նախկին պատգամավորը Զելենսկիին հորդորել է հետևել խոսքերին
14:54, 27.01.2022 | mamul.am
4767 | 0

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի մասնակցությամբ զինված հակամարտություն, այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը: «Նրա չմտածված արտահայտությունը Խարկովի վերաբերյալ արդեն խուճապ է առաջացրել քաղաքում»,- ասել է Մուրաևը:

Հիշեցնենք՝ Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ ներխուժումն Ուկրաինայի խոշոր քաղաքներ կարող է տեղի ունենալ ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով, մասնավորապես կարող է օկուպացվել Խարկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր