ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.52, EUR 425.90, RUB 7.41, GBP 494.73
+27 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+31 °C
Կյանքից հեռացել է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի նախկին տնօրենը
15:42, 27.01.2022 | mamul.am
4271 | 0

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի անձնակազմը ցավակցություն է հայտնում Սերգեյ Քոչարյանի մահվան կապակցությամբ. «Երկրային կյանքից հեռացավ մեր լավ ընկերը, հարազատը՝ Սերգեյ Սարգսի Քոչարյանը. Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի երկարամյա նախկին տնօրենը, միջին մասնագիտական կրթության ոլորտի մեծ գիտակն ու փորձագետը, հմուտ մանկավարժը, Լավ մարդը:
Սերգեյ Քոչարյանին ճանաչող յուրաքանչյուր անձ կհաստատի նրա մարդկային բարձր արժանիքները:
Նրա միտքը սուր էր, լեզուն՝ ճարտար: Երկար տարիների իր տքնանքների արգասիքը 2006թ. լույս տեսած «Դսեղ» երկրագիտական աշխատությունն է՝ աչքի ընկնող նկարագրերի պայծառությամբ, նյութի հայրենասիրությամբ, համեմատություններով, եզրակացություններով, հղումներով, գրականության հարյուրից ավելի ցանկով, համառոտագրություններով: Այն Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանն արժանի հայրենակցի տասնյակ տարիների հետազոտական աշխատանքի արդյունքն է: Մենք պարտավոր ենք միշտ հիշել ու արժանվույն մեծարել Սերգեյ Քոչարյանին:
Իր համբերատարությամբ և խելացի լինելու բացառիկ ունակություններով՝ նա մեծ դեր ուներ շրջապատի համար:
Անսպասելի տարակուսանք ու ափսոսանք հարազատների և կոլեգաների համար:
Սերգեյ Քոչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 17:30-ից՝ ԼՅՈՒԱՐ սրահում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր