ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Միգուցե Ալիևին չնեղացնելու համա՞ր Բանակի օրվա տոնակատարությունը չեղարկվեց». Արթուր Խաչատրյան
16:12, 27.01.2022 | mamul.am
4200 | 3

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Վաղը Հայոց բանակի օրն է, հոբելյանը, 30-ամյակը։ Իր գոյությամբ միայն բանակին պարտական պետությունը թվում էր, թե պետք է առանձնակի շուքով նշեր այդ օրը։ Բայց․․․․ Գերագույն գլխավորը վարակված է, հրամկազմի մի զգալի հատված վարակված է։ Տոնական միջոցառումները հետազգված են, նույնն է թե՝ չեղարկված, քանի որ հազիվ թե Ջանգյուլումին նշեն։ Ճակատագրի հեգնա՞նք։ Միգուցե։ Հանցավոր անփութություն և հակահամաճարակային կանոնների կոպտագույն խախտո՞ւմ երկրի կառավարման բարձրագույն մակարդակում։ Անկասկած։ Բայց․․․․ Ալիևն իր վերջին ելույթում սպառնացել էր, որ թույլ չի տա, որ հայկական բանակը հարություն առնի, հզորանա, վերագտնի իր փառքը։ Միգուցե կիրթ և կառուցողական Ալիևին չնեղացնելու համա՞ր Բանակի օրվա տոնակատարությունը չեղարկվեց․․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր