ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը
17:12, 27.01.2022 | mamul.am
4330 | 1

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպան

Վ. Քոչարյան-Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Վ. Հովակիմյան-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Է. Մարուքյան-«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ

Մ. Մելքոնյան-«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ

Ա. Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Տ. Եգորյան-«Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Դ. Իոաննիսյան-«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր