ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ուկրաինայի հետ պատերազմի գաղափարն անգամ 
19:24, 27.01.2022 | mamul.am
4719 | 0

Ռուսաստանն անընդունելի է համարում Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու գաղափարն անգամ, այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։ Մենք անընդունելի ենք համարում նույնիսկ պատերազմի գաղափարը մեր ժողովուրդների միջև»,- ասել է նա։

Ռուսաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ի երկրները զերծ կմնան Ուկրաինայի ներքին գործերին միջամտելուց, հավելել է Զայցևը։ «Մենք հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները կդադարեն հակամարտություն հրահրել Արևելյան Ուկրաինայում, զերծ կմնան այս երկրի ներքին գործերին միջամտելուց, ինչը թույլ կտա ուկրաինական կողմերին լուծել իրենց տարաձայնությունները միմյանց հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ անցած շաբաթը հստակ ցույց տվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արհեստականությունը, որը սրվում է առանձին երկրների կողմից։ Մոսկվան համոզված է, որ առանց Արևմուտքի «օգնության» Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ, ասել է Զայցևը։

«Մենք հուսով ենք, որ երկու շաբաթից Բեռլինում ծրագրված հաջորդ հանդիպմանը (նորմանդական քառյակի առաջնորդների քաղաքական խորհրդականների-խմբ.) մենք կկարողանանք լուծումներ գտնել 7 տարվա ընթացքում կուտակված խնդիրներին և Դոնբասի կարգավիճակի հարցը առաջ կշարժվի մեռյալ կետից»,- եզրափակել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր