ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+22 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ովքե՞ր պետք է նշեին բանակի օրը՝ մարդիկ, որոնց մեծ մասը դասալիք են»․ Ավետիք Իշխանյան
20:30, 27.01.2022 | mamul.am
2530 | 1

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԲԱՆԱԿԻ ՏՈ՞Ն․․․
Զայրացած քննարկումներ են ընթանում, որ վաղը, Հայոց բանակի 30-ամյակը չի նշվելու։
Հարգելիներս, նախ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, ի՞նչ բանակ, առավել ևս ի՞նչ բանակի տոն։
Երկրորդ, ո՞վ և ովքե՞ր պետք է նշեին այդ օրը։ Մարդիկ, որոնք, կապ չունեն բանակի հետ, դրանց մեծ մասը դասալիքներ են, որոնք ջարդեցին Հայոց բանակի ոգին, պարտության մատնեցին հայոց բանակը, հայրենիքի մաս հանձնեցին, հազարավոր զոհեր տվեցին։ Մարդիկ, որոնց չի հետաքրքրում Արցախից փախստականների ճակատագիրը։
Մարդիկ, որոնք այդ պարտությունից հետո, քեֆ-ուրախությունների մեջ են, իսկ սահմանին կանգնած զինվորները․․․
Այնպես որ, ես ուրախ եմ, որ այս հպարտվածները, անկախ բերված պատճառաբանություններից, հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը։ Այն անարգանք կլիներ, հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների, Հայոց բանակի նկատմամբ։
Առաջարկում եմ, ապագայում նշել Հայոց բանակի օրը միայն պարտության պատասխանատուներին իշխանությունից հեռացնելուց, բանակը վերականգնելուց, ոսոխին, առնվազն Հայաստանի տարածքից հեռացնելուց հետո»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր