ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ղրղզստան-Տաջիկստան սահմանին փոխհրաձգության հետևանքով կան վիրավորներ
20:18, 27.01.2022 | mamul.am
7182 | 0

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախումների հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Տաջիկստան»-ը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Ղրղզստանի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում տաջիկ 3 զինծառայող է վիրավորվել։ Հայտնի է, որ 2 կողմերն էլ օգտագործել են հրետանային զինատեսակներ, ինչպես նաև ականանետեր և նռնականետեր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բատկենի շրջանի Չիր-Դոբո շրջանում փոխհրաձգություն է սկսվել ղրղզական և տաջիկական ստորաբաժանումների միջև։ Ամենաթեժ բախումները տեղի են ունեցել Տորթ-Կոչո և Չիր-Դոբո շրջանում։

Տուժածների մասին հաղորդում է նաև Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն։ Բիշքեկը կատարվածի համար մեղադրում է տաջիկական կողմին և պնդում, որ հենց Տաջիկստանի անվտանգության ուժերն են առաջինը կրակել ղրղզ զինվորականների վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր