Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախումների հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Տաջիկստան»-ը։ Լրատվական գործակալության տվյալներով՝ Ղրղզստանի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում տաջիկ 3 զինծառայող է վիրավորվել։ Հայտնի է, որ 2 կողմերն էլ օգտագործել են հրետանային զինատեսակներ, ինչպես նաև ականանետեր և նռնականետեր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բատկենի շրջանի Չիր-Դոբո շրջանում փոխհրաձգություն է սկսվել ղրղզական և տաջիկական ստորաբաժանումների միջև։ Ամենաթեժ բախումները տեղի են ունեցել Տորթ-Կոչո և Չիր-Դոբո շրջանում։ Տուժածների մասին հաղորդում է նաև Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն։ Բիշքեկը կատարվածի համար մեղադրում է տաջիկական կողմին և պնդում, որ հենց Տաջիկստանի անվտանգության ուժերն են առաջինը կրակել ղրղզ զինվորականների վրա։ |