ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ցույց տանք, որ Հայաստանի տերը հայ ժողովուրդն է»․ ԱԺԲ-ն հրավիրում է նշելու Հայկական բանակի տոնը
02:24, 28.01.2022 | mamul.am
3591 | 3

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հրավիրում ենք նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը
Բևեռի համախոհներին և բոլոր ցանկացողներին հունվարի 28-ին, ժամը 13-ին հրավիրում ենք Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ Մայր Հայաստան հուշարձանի մոտ` միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը։
Ի հեճուկս մեր թշնամիների և Հայկական բանակի տոնը նշելուց խուսափող դավաճանների ցույց տանք, որ Հայաստանի տերը հայ ժողովուրդն է, որ հայ ժողովուրդն իրեն չի համարում պարտված, հիշում է իր հերոսական զավակների ինքնազոհաբերությունը, սիրում է իր զինվորին և ամեն ինչ անելու է Հայաստանը ռուս-թուրքական գաղութացումից ազատագրելու և անպարտելի Ազգ-բանակ դառնալու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր