ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը»․ իրանագետ
23:54, 27.01.2022 | mamul.am
2377 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Ոչ բացահայտ կերպով մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է զուտ խորհրդանշական բանակ ունենա, այսինքն՝ ըստ էության, հանձնվի թշնամու ողորմածությանը։
Դե, ինքներդ դատեք՝ հավաքական իմաստով «թուրքի հետ կանաչի առնել-ծախելու» մտայնություն քարոզողներին բնականաբար բանակ անհրաժեշտ չի լինելու, հետևաբար, ըստ նրանց՝ պետք է ամեն ինչ անել՝ արժեզրկելու, դժգույն դարձնելու նաև բանակի տոնը։
Ուստի խոնարհվելով մեր բոլոր հերոսների առջև, պետք է անպայման նշել մեր բանակի տոնը՝ այն փառապանծ բանակի, որը դեռ ծնկի է բերելու մեր թշնամիներին՝ ապահովելու Հայաստանի պետականության հավերժականությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր