ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մենք ի վիճակի էինք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները»․ Սուրիկ Խաչատրյան
23:20, 27.01.2022 | mamul.am
3470 | 0

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հզո՛ր արցախցիներ, ի՛մ սյունեցիներ
Արցախյան պատերազմը մեզ պարտավորեցրեց հիմնել մի կառույց, որը պիտի իր ուսերին կրեր թշնամիներով շրջապատված երկրի պաշտպանության սուրբ պարտականությունը։
Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում:
30 տարի առաջ իմ մարտական ընկերները, ազգի նվիրյալները ձեռնամուխ եղան բանակաշինության կարևոր ու բարդ գործնթացին, որի արդյունքում ստեղծվեց հզոր, ամուր և կուռ բանակ։
Երիտասարդ, բայց մի քանի պատերազմի թոհուբոհով անցած մեր բանակը միշտ պատվով է կատարել իր առջև դրված առաջադրանքը։
Չանրադառնալով 2020թ-ի չարաբաստիկ պատերազմին, չմանրանալով պարտության պատճառների մեջ՝ ասեմ, որ մենք ի վիճակի էինք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները։
Հիմա առավել քան վստահ եմ, որ այս պատերազմը կոտրել, բայց չի ոչնչացրել մեր ոգին։ Այս պատերազմը սուգ է բերել մեր մայրերին, բայց նաև ուժ հայրերին ու որդիներին՝ մեր զոհված տղաների նպատակը իրականացնելու համար։
Մեր բանակի կազմավորման 30-ամյակին մաղթում եմ բոլորիս պայքարելու ուժ, հզոր կամք՝ առաջ շարժվելու համար, հավատ և հաղթանակ կերտելու հաստատակամություն։
Մենք դեռ անելիք ունենք, ու նոր հաղթանակները դեռ առջևում են։
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր