ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ունենք բանակ, որն իր խնդիրները կատարելով կդառնա այն բանակը, որը մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը». Անդրանիկ Քոչարյան
09:30, 28.01.2022 | mamul.am
2489 | 1

«Ունենք բանակ, որն իր առջև դրված խնդիրները կատարելով՝ կդառնա այն բանակը, որը մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Բայց դրա համար բոլորս պետք է մեր նպատակները մեկտեղենք և դուրս գանք այն իրավիճակից, որի արդյունքում ունեցանք 44-օրյա պատերազմում անհաջողություններ, պարտություններ: Այն, ինչ նախանշված է Կառավարության ծրագրում՝ դարձնել իրողություն, կառուցել բանակ՝ ժամանակակից սպառազինությամբ, ինտելեկտուալ կարողություններով, իր առջև դրված խնդիրները կատարելու տեսանկյունից՝ անխոցելի»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր