ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հայկական բանակը քանդեցին ու հիմա ցինիկաբար այցելում են Բանակի գերեզմանին». Էդգար Ղազարյան
11:24, 28.01.2022 | mamul.am
5602 | 3

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպանեց և հողին հանձնեց Հայկական բանակը
Բանակի 30-ամյա հոբելյանի օրը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, հրաժարվելով հանդիսավոր և տոնական որևէ միջոցառում կազմակերպելուց, այցելել են Եռաբլուր։ Սա շատ խորհրդանշական է, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք հիմնահատակ քանդեցին Հայկական բանակը, բառի բուն իմաստով սպանեցին բանակի սպաներին և զինվորներին, հանձնեցին հողին ու հիմա ցինիկաբար այցելում են գերեզմանին՝ Բանակի գերեզմանին։ Արցախի և Հայաստանի պաշտպանական բարձունքներից Նիկոլ Փաշինյանը մեր զինվորներին տարավ գերեզման՝ եռագույն դրոշը դարձնելով գերեզմանի խորհրդանիշ։ Նա գերեզման տարավ այն զինվորներին, ովքեր իրեն բերել էին իշխանության՝ ավելի լավ Հայրենիք ունենալու երազանքով և մեկնել էին բանակ այդ Հայրենիքը պաշտպանելու և երկիրը շենացնելու համար։
Բանակի 30-ամյակի օրը Հայաստանի իշխանությունները կարող են այցելել միայն Եռաբլուր, սակայն նրանք չեն կարող այցելել Բաքու, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բացվել է «ռազմական ավարի պուրակ»։
Նրանք չեն կարող այցելել Ջրականի, Մեխակավանի, Հադրութի և ռազմաճակատի այլ դաշտեր, որտեղ մինչ օրս մնում են Հայկական բանակի անհետ կորած զինվորների չգտնված մասունքներ։
Նրանք չեն այցելում Աբովյանի և Մարտունու դիահերձարաններ, որտեղ մինչ օրս պահվում են հողին չհանձնված հայկական բանակի զինվորների դեռևս անճանաչելի համարվող մասունքներ։
Նրանք չեն այցելում Բաքու՝ տեսակցելու գերության մեջ հայտնված և ադրբեջանական բանտերում անասելի զրկանքների ենթարկվող գերիներին։
Նրանք չեն կարող այցելել Շուշի և ծաղիկներ դնել Վազգեն Սարգսյանի հուշարձանի առջև։
Միայն բանակն ինքը կարող է փրկել իր արժանապատվությունը։
Բանակը պետք է ծառայի և պաշտպանի պետությանն ու ժողովրդին։ Բանակը չի կարող ծառայել երկրի թշնամուն։
Երբ վռնդվի թշնամին մեր երկրից, մենք նորից կտոնենք Բանակի օրը՝ փառքով, շուքով և հարգանքով»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր