ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայկական բանակն արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր». Հակոբ Բադալյան
02:06, 29.01.2022 | mamul.am
3553 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայկական բանակն անկախ պետականության երեք տասնամյակի հատկապես երկրորդ կեսում արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր: Որովհետև Հայաստանում հնարավորն ու անգամ անհնարը իր համար ապահովում էր կոռուպցիոն բուրգը:

Շնորհավոր բոլոր իրական զինվորների ու սպաների տոնը: Փառք և վառ հիշատակ Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածներին:

Վառ հիշատակ նաև այն տղաներին, որոնք լինելով բանակի իրապես արժանապատիվ ու նվիրված սպա և զինվոր, պատրաստ լինելով զոհվել պետության անվտանգության համար, դարձել են բանակում հակապետական և անմարդկային բարքերի զոհ:

Մաղթենք հայկական բանակին, որ թե՛ հանրայնորեն, թե՛ փորձագիտական, թե՛ քաղաքական, թե՛ կառավարման մակարդակներում տնայնագործական ընկալումներից և վերաբերմունքից՝ թեկուզ շատ դեպքերում միանգամայն անկեղծ ու սրտացավ, արժանանա պետական ընկալման: Եվ «մաղթենք» մեր բանակին ուժեղ, արդիական տնտեսություն, որովհետև տնտեսությունն է որևէ բանակի մարտունակության հիմքը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր