ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Առաջարկ չի եղել, չէր էլ կարող լինել». Էդմոն Մարուքյան
13:30, 28.01.2022 | mamul.am
4385 | 0

«Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ Մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո՝ գլխավոր դատախազ, հիմա՝ ՀՀ նախագահ»,- «Եռաբլուր» պանթեոնում՝ անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ ՀՀ նախագահի պաշտոնում շրջանառվում էր իր անունը, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հավելել է, որ իրեն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի եղել. «Քանի դեռ ՀՀ նախագահի լիազորությունները դադարեցված չեն... վստահ եմ՝ անգամ իշխանությունն այդ հարցը չի էլ քննարկել»: Հարցին՝ եթե առաջարկ լինի՝ կընդունե՞ք, ասել է. «Անլուրջ է նման հարցեր քննարկելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր