ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե 2008-ին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, այս պատերազմը միգուցե չէր լինի». Էդմոն Մարուքյան
14:18, 28.01.2022 | mamul.am
6154 | 4

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով հայ-թուրքական հարբերություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք սպառնալիք չի՞ տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Ես սպառնալիք տեսնում եմ հարաբերությունները չկարգավորելու մեջ, այդ սպառնալիքը տեղի է ունեցել արդեն, և եթե 2008-ին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը և այդ նախաձեռնությունը տեղի ունենար, այս պատերազմը միգուցե չէր լինի... Հարաբերությունների չկարգավորումն է, որ հղի է լինելու՝ ապագայում նոր պատերազմների, նոր կոնֆլիկտների և նոր զոհերի»:

Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահը հարաբերությունների կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության և միջանցքային տրամաբանության մեջ, Մարուքյանն արձագանքել է. «Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում, հետո՞ ինչ: Ես էլ տեսնում եմ՝ Արցախը կայացած գործոն է՝ իր նախագահով, իր դրոշով, իր գերբով, իր բանակով, և անվտանգային իրավիճակն էնտեղ պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով: Թե ինչ է խոսում Ադրբեջանի նախագահը՝ դա իր խնդիրն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր