ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒ՞Մ ՀԱՂԹԵԼ․․․ Ի՞նչ է նշանակում ազատ պայքարել։ Դա ներսիդ ստրուկից լիովին ազատվելու նախապայմաններից է, երբ երկերեսանիությունն ու փարիսեցիությունը, ինչպես նաև բոլորի հետ լավ լինելու համատարած ցանկությունը մերժելով, համարձակորեն ջրի երես ես հանում հանրային առողջությունը ջլատող ու քայքայող տեսակներն ու հիմնավոր կերպով դիմակազերծում ես կողքիդ ապրող ստրուկին, ստորաքարշին ու բազմունակ հարմարվողին․․․Այսօր նկատում ենք դիմակափոխման ու գունափոխման համատարած ճիգեր, իրենց խոսքերից ու գործողություններից բացեիբաց հրաժարվողների, որոնց համար հարմարվելն ու ադապտացումը նոր իրականությանը, կամ իրավիճակին, այլևս մնայուն կենսակերպ ու կյանքի իմաստ է դարձել։ Հենց այս տեսակի պատճառով է, որ բախվել ենք մի պատի, որը տակավին անհաղթահարելի է թվում․․․ Հ․Գ․ Գրառումս նվիրում եմ թուրքագետ և քաղաքական գործիչ Ռուբեն Մելքոնյանին, ով այսօր ինձ արժանացրեց «կիսախելագար ցեղասպանագետ» պատվավոր տիտղոսին․․․ |