ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում». Արտակ Զաքարյան
20:00, 28.01.2022 | mamul.am
2573 | 4

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ «Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին:

Այն, որ Եվրոպան աչքերն ամուր փակել է Հայաստանում ոտնահարվող իրավունքների, անարդարությունների և քաղաքական հետապնդումների վրա, դա մենք գիտենք: Դրա մասին տարբեր առիթներով, զրուցել ենք նաև ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպանների ու դիվանագետների հետ: Իրենք էլ գիտեն ու առայժմ լռում են, որովհետև երևի թե Նիկոլն իրենց դեռ պետք է:

Այն, որ ընտրություններում հաղթող համայնքների ընդդիմադիր ղեկավարը, հայտնվում են ճաղավանդակների հետևում, դա անշուշտ ժողովրդավարություն է:

Այն, որ իշխող ուժի կենսագրություն չունեցող պատգամավորիկը, իրենց ուժին իրավացիորեն քննադատող մամուլին, համաժողովրդական թիվ մեկ ամբիոնից, անձնական վիրավորանք է հասցնում, դա ևս հանդուրժողական և ժողովրդավարական ուղի է:

Այն, որ չագուչով ու սպառնալիքներով զինված վարչապետը` նախընտրական քարոզարշավ է անում, դա ևս հայկական ժողովրդավարության խոշոր նվաճումն է: Այն, որ 50 հոգանոց սոցիալական բողոքի մասնակից քաղաքացիների դիմաց 250 հոգանոց ոստիկանական շուրջպար են կազմակերպում` դա ևս ժողովրդավարական է: Եվ այդպես շարունակ:

Հայկը դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն»:

Իսկ ազերիներն ինչու են դեմ քվեարկել բանաձևին, դա ևս պարզ դարձավ ինձ: Որովհետև ոչ թե նեղվել են հայկական «ժողովրդավարությունից», այլ չեն ընդունվել իրենց առաջարկած հակահայկական, հակաարցախյան առաջարկները` ի շնորհիվ նաև Հայկ Մամիջանյանի ակտիվ ջանքերի:

Կեցցե՛ս Հայկ ջան, ամեն ինչ ճիշտ է: Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում: Ինչ ուզում են, թող գրեն-տարածեն: Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
1912 | 0
դեպի վեր