ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+18 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Սովետն էր իր թերությունները ցարականով կամ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում՝ մինչև կործանվեց»․ Սաքունց
01:06, 29.01.2022 | mamul.am
2145 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների դժգոհության պատճառներն իրենց ավելի քան քսան տարվա ստեղծածի մեջ պետք է փնտրեն։

Ամենից գլխավոր, հիմնական, համակարգային նշանակություն ունեցողը կրթության համակարգն է՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ․ ինչ կրթական համակարգ ստեղծել են, այդպիսի արդյունքներ էլ ունենք։

Կրթական համակարգում կատարվածը դրսևորովում է ոչ թե մեկ կամ երկու տարվա ընթացքում, այլ առնվազն տասը-տասհինգ տարվա ընթացքում։

Ինչպիսի կրթական համակարգ ստեղծել են, դրա արդյունքները ձևակերպվում են քաղաքական, տնտեսական, անվտանգային, տեխնոլոգիական համակարգերի արդյունավետությամբ, պետության և նրա քաղաքացիների զարգացման հնարավորություններով։

Դժգոհելու փոխարեն սսկվեք, ու մանիպուլյացիաներով մի փորձեք Ձեր «արարչագործության» տխուր հետևանքները կոծկել։

Բայց և այդ արատավոր «արարչագործության» համակարգի գնահատումն ու այն վերափոխելու ծրագրերը պետք է նոր իշխանությունը տար ու ներկայացներ․ հո չի կարող իր չարածներն անընդհատ նախկինների չարածներով արդարացնել կամ հիմնավորել։ Հիշում եմ, սովետն էր իր համակարգային թերություններն ու խնդիրները կամ ցարականով կամ էլ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում մինչև կործանվեց։

Առանց գնահատական տալու որևէ վերափոխման ծրագիր չի կարող հիմնավոր լինել։

Կունենա՞ս կրթված, ազատ, ստեղծարար մտածող մարդ, կունենաս մոտիվացված քաղաքացի, ընտրող, սպա, գործարար, ուսուցիչ, գիտնական, հետազոտող, ինժեներ, վարպետ, զինվոր, պետական ծառայող, ոստիկան, դատավոր, դատախազ, քաղաքական գործիչ, պետական կառույցներ և այլն, չես ունենա նման կրթության ինստիտուտ, չես կարողանա գոյություն ունենալ որպես արդյունավետ, զարգացող, գրավիչ պետություն»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր