ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շնորհավորական ուղերձներից ուշագրավ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության անդրադարձը». Վարդան Ոսկանյան
22:06, 28.01.2022 | mamul.am
5656 | 2

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Բանակի օրվա կապակցությամբ այսօր տարածված շնորհավորական ուղերձներից, կարծում եմ՝ չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։ Դրանում բառացիորեն ասվում է, որ մեր երկրի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։

Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին պետք է երաշխավորի հենց մեր բանակը։

Սրան զուգահեռ, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։

Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր