ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը
10:48, 01.02.2022 | mamul.am
4256 | 0

ԱԺ նախագահի լիազորությունների կատարման մասին հայտարարություն
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

Աղբյուրը` ՀՀ ԱԺ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր