ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
19:36, 03.02.2022 | mamul.am
10209 | 2

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատայինների հարձակման արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին:

Հատուկ հայտարարությամբ Բայդենը նշում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է «հաջողությամբ», և որ ներգրավված բոլոր ամերիկյան զորքերը ապահով վերադարձել են։

Փենթագոնն ավելի վաղ հաստատել էր հատուկ գործողությունների մասին տեղեկությունները, սակայն թիրախը չէր բացահայտել:

AP-ն, վկայակոչելով դեպքի վայրում գտնվող ականատեսներին, հաղորդում է, որ 13 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին, սպանվել է ավելի քան 2 ժամ տևած հարձակման հետևանքով:

Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին ահաբեկչական խմբավորումը գլխավորում էր 2019 թվականից՝ նախկին առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո:

Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշի
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր