ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատայինների հարձակման արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին: Հատուկ հայտարարությամբ Բայդենը նշում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է «հաջողությամբ», և որ ներգրավված բոլոր ամերիկյան զորքերը ապահով վերադարձել են։ Փենթագոնն ավելի վաղ հաստատել էր հատուկ գործողությունների մասին տեղեկությունները, սակայն թիրախը չէր բացահայտել: AP-ն, վկայակոչելով դեպքի վայրում գտնվող ականատեսներին, հաղորդում է, որ 13 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին, սպանվել է ավելի քան 2 ժամ տևած հարձակման հետևանքով: Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին ահաբեկչական խմբավորումը գլխավորում էր 2019 թվականից՝ նախկին առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո: |