ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Շենքերի սեյսմակայունությունը ցածր է նախագծվել և կառուցվել երկրաշարժի իրական վտանգի համեմատ». Ո. Սարգսյան
09:24, 14.02.2022 | mamul.am
3415 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երևանի բազմահարկ շենքերի մեծ մասը կառուցվել է 1970-80-ական թվականներին՝ Կարեն Դեմիրճյանի կամ՝ Կարեն Շինարարի օրոք։ Շենքերի սեյսմակայունությունը ցածր է նախագծվել և կառուցվել երկրաշարժի իրական վտանգի համեմատ։ Շատ դեպքերում շենքերը կառուցող աշխղեկները ցեմենտը, ամրանները գողացել, ծախել են։ Հայաստանի անկախանալուց հետո բազում շենքերի հիմքերը և ծանրություն կրող, ամրությունն ապահովող պատերը քանդել, նկուղներ, օֆիսներ են սարքել, բնակարաններում դրանց տերերի կատարած վերաձևումները, նորոգումները ևս թուլացրել են շենքերի սեյսմակայունությունը։ Բազմաբնակարան շենքերը կառուցվել են 50 տարվա համար, շատերի թոշակի գնալու տարիքն է։ Աստված Հայաստանը փորձանքից և ուժեղ երկրաշարժից հեռու պահի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր