Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ պետության միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան անփոփոխ: «Ռուսաստանի վերջին գործողությունները որակում ենք որպես մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան ոչ մեկին չի զիջի իր տարածքները, բայց հավատարիմ է մնում կարգավորման դիվանագիտական և խաղաղ ճանապարհին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: |