ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ով որ ինձ ասի՝ հող եմ հանձնել, էդ մարդկանց հետ մատով եմ խոսալու»․ Փաշինյան
18:12, 02.03.2022 | mamul.am
9734 | 4

«Ես ամբիոնին չէի մոտենա, եթե հարցի մեջ չլիներ ձեր հերթական պնդումը, որ մենք Արցախի 75 տոկոսը թողել ենք թշնամուն»,- այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ տնտեսական խնդիրների, մասնավորապես, Հայաստան ներմուծվող հացահատիկի վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն․ ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի և էդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ինչո՞ւ են ձեր լիդերները քսան տարի բանակցել էդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին։ Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, խի՞ եք գնացել հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք․․․ Հերիք ա՝ գաք ստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք»,- ասաց Փաշինյանը։

Ստամբուլյանն ասաց, որ վարչապետն իրավունք չունի մատ թափ տալով խոսել պատգամավորների հետ, ընդդիմադիրները նույնպես դահլիճից արձագանքեցին Փաշինյանի խոսքերին։
«Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»,- ասաց վարչապետը և հեռացավ ամբիոնից։

«Ով որ ինձ ասի՝ հող եմ հանձնել, էդ մարդկանց հետ մատով եմ խոսալու»․ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր