ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ստիպված եմ պատասխանել հրապարակային արտահայտությանը»․ Սեյրան Օհանյան
16:30, 03.03.2022 | mamul.am
5440 | 0

«Հանրապետության կառավարության ղեկավարն իր վարքագծին բնորոշ շեղեց հարցի պատասխանը և այն տարավ քաղաքական, ընդ որում՝ վիրավորանքի դաշտ, որը մեզ համար անընդունելի է»,- այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես այս հարցի շրջանակներում ստիպված եմ պատասխանել այն հրապարակային արտահայտությանը, որ Կառավարության ղեկավարն ասաց՝ ընդդիմության ներկայացուցիչները թող հրապարակային պատասխան տան մի քանի հարցերի՝ Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու»,- նշեց Օհանյանը։
«Այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել, թե ում համար է Կուբաթլու, հետագայում՝ բանակցությունների ընթացքում, այն հայտնի կլինի»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր