ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
TikTok-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
23:42, 06.03.2022 | mamul.am
8517 | 0

TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես կասեցնում է Ռուսաստանում նոր բովանդակություն հրապարակելու և ուղիղ հեռարձակումներ իրականացնելու հնարավորությունը՝ «կեղծ լուրերի» տարածման մասին նոր օրենքի պատճառով։

«Մեր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակությունը մեր տեսածառայության համար, մինչդեռ մենք հաշվի ենք առնում այս օրենքի անվտանգության հետևանքները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաղորդագրությունների փոխանակումը նսխկինի պես հնարավոր կլինի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր