ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
#Puma-ի և #Nike-ի օրինակով #Adidas-ը փակում է իր խանութները Ռուսաստանում
01:36, 08.03.2022 | mamul.am
5608 | 0

Սպորտային աշխարհահռչակ Adidas ապրանքանիշը հայտարարել է, որ փակում է իր խանութները Ռուսաստանում, սակայն չի շտապում հեռանալ ռուսական շուկայից։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Մենք որոշել ենք փակել մեր խանութները և մեր կայքը Ռուսաստանում մինչև հետագա ծանուցումը: Միաժամանակ ընկերությունը կշարունակի աշխատավարձ վճարել աշխատակիցներին և ընդմիշտ դուրս չի գա ռուսական շուկայից մինչև հետագա ծանուցումը»,- գրել է ընկերությունը։

Այսպիսով, ապրանքանիշը միացավ շուկայում իր ամենամոտ գործընկերներին՝ Puma-ին և Nike-ին, որոնք ժամանակավորապես դադարեցրին իրենց գործունեությունը Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծած երկրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր