ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Յամալի գործարանը նախատեսում է սկսել հայրենական Coca-Cola-ի արտադրությունը
22:12, 21.03.2022 | mamul.am
7581 | 0

Յամալի Arctic Water գործարանն աշխատում է իր արտադրանքի տեսականու ընդլայնման, ներառյալ՝ հայրենական Coca-Cola-ի արտադրության ուղղությամբ, որպեսզի լրացնի ռուսական շուկան լքած արևմտյան արտադրողների բացը, ասվում է YNAO-ի կառավարության պաշտոնական կայքում:
«Մենք մեր մաշկի վրա զգացինք արժույթի տարբերությունը, բաղադրիչների փոքր դեֆիցիտը, որոնք ներմուծվում էին երկիր: Բայց մատակարարներն արդեն սկսել են նոր մատակարարման շղթաներ ստեղծել, և գները հետ են գլորվում: Խոշոր օտարերկրյա ընկերությունները լքում են շուկան, մեր խնդիրն է՝ հնարավորինս արագ լրացնել թափուր տեղը»,- ասել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Կարան: Ասվում է նաև, որ ընկերությունն արդեն աշխատում է լիմոնադների համային տեսականու ընդլայնման ուղղությամբ։ «Տեսականին կներառի «Յամալ սոդա»՝ նոր համերով՝ «Կոկա-Կոլա», «Թարխուն», «Բայկալ», «Կրեմ-Սոդա» տարբերակներ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի սկզբին Coca-Cola-ն, որը բացի համանուն գազավորված ըմպելիքից, արտադրում է Fanta և Sprite ըմպելիքներ, հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։ Ավելի ուշ PepsiCo-ն (Pepsi, 7UP, Mirinda գազավորված ըմպելիքներ, ինչպես նաև Я, Фруктовый сад և J7 հյութեր արտադրող) հայտարարեց, որ դադարեցնում է խմիչքների գովազդն ու վաճառքը Ռուսաստանի Դաշնությունում։
Arctic Water գործարանը Յամալում գործում է ավելի քան 20 տարի և ունի Արկտիկայի գոտու ռեզիդենտի կարգավիճակ։ Վերջին հինգ տարիների ընթացքում ձեռնարկությունում ջրի արտադրության ծավալը կրկնապատկվել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր