ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ը Մյանմայի զինվորականներին մեղադրում է ռոհինջաների ցեղասպանության համար
19:12, 21.03.2022 | mamul.am
8199 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ Մյանմայի զինվորականները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են իրականացնում ռոհինջա ժողովրդի դեմ։ «ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ ի լրումն Հոլոքոստի, ցեղասպանություն է իրականացվել յոթ անգամ: Սա արդեն ութերորդ անգամն է: Ես որոշել եմ, որ Բիրմայի զինված ուժերի անդամները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել ռոհինջաների դեմ»,- ասել է Բլինքենը: Բազմաթիվ օրինակներ օգտագործելով՝ նա մեղադրել է Մյանմայրի զինվորականներին ռոհինջաների ջարդերի, նրանց գյուղերի ավերման, խոշտանգումների, բռնաբարությունների, փախստականների զանգվածային արտահոսք հրահրելու մեջ։ Բլինքենը նաև խոսել է տասնամյակների ընթացքում ռոհինջաների «ապամարդկայնացման և դիվացման», իրավունքների սահմանափակումների, սեգրեգացիայի և նրանց մայրենի լեզվով հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման դադարեցման մասին։
Ռոհինջաները էթնիկ բենգալցիներ են, որոնք ապրում են Մյանմայի Ռաքխայն նահանգում, բենգալցիների ժառանգներ, որոնք այնտեղ վերաբնակեցվել են բրիտանական գաղութային իշխանությունների կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Ռոհինջաների մեծ մասը չունի Մյանմայի քաղաքացիություն, քանի որ նրանք այս երկրում համարվում են անօրինական միգրանտներ, չնայած այն հանգամանքին, որ նրանք ավելի քան 100 տարի ապրում են Ռաքխայնում։
Ռոհինջաների փախուստը Մյանմայից սկսվել է 2012 թվականին՝ «արականցիների»՝ Ռախինի բնիկ բնակիչների հետ կրոնական և էթնիկ բախումներից հետո։ 2015 թվականին ավելի քան 25000 ռոհինջա մաքսանենգների օգնությամբ փորձել է ծովային ճանապարհով մտնել Թաիլանդ, Մալայզիա և Ինդոնեզիա, որից հետո երեք երկրների իշխանությունները այդ խմբավորումների գործունեությունը ճնշելու գործողություն են իրականացրել։ 2017 թվականին ավելի քան 700,000 ռոհինջա լքել է Ռաքխայնը և հատել սահմանը դեպի Բանգլադեշ, որտեղ նրանք դեռ ապրում են փախստականների ճամբարներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր