ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
10:30, 24.04.2022 | mamul.am
4611 | 0

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Թուրքական ազգայնական մամուլն անդրադարձել է Փայլանի կողմից օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով որպես սկանդալային երևույթ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

«Հայոց ցեղասպանության հեղինակների անուններն ու հատկապես գլխավոր հեղինակ Թալեաթ փաշայի անունը սփռված են Թուրքիայի չորս կողմերում. նրանց պատվին անվանակոչվել են փողոցներ, զբոսայգիներ ու դպրոցներ»,- նշել է Փայլանը՝ դժգոհելով, որ ցեղասպանությանն ընդդիմացած այդ ժամանակվա բարեխիճ պաշտոնյաների անուններով ոչինչ չկա։ Նպատակաուղղված ձևով փորձ է արվում նրանց ջնջել հանրության հիշողությունից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր