ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Էդուարդ Աղաջանյանը՝ Չավուշօղլուի ազգայնական ժեստի վերաբերյալ
22:30, 24.04.2022 | mamul.am
9518 | 2

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել: Դրանից հետո Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր