ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գոնե տեղյա՞կ եք, որ ձեզնից շատերի երեխաները մինչև ականջները խրված են «ղումարի» մեջ». Սամվել Հայրապետյան
00:30, 26.04.2022 | mamul.am
65154 | 0

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ծնողներ, արդեն չեմ հիշում, թե որերորդ անգամ եմ Ձեզ խնդրում, որ Ձեր երեխաներին ուշադիր լինեք՝ մասնավորապես մի քանի հարցերում`
1. «Տիկ-Տոկ» ու «Թելեգրամ»՝ սրանք էն սոցիալական կայքերն են, որտեղ Ձեր երեխաներին առաջարկում են տարատեսակ վատ բաներ` թմրանյութերից սկսած մինչև սեռական հարաբերություններ։
2. Բուքմեյքերականներից, դուք գոնե տեղյա՞կ եք, որ ձեզնից շատերի երեխաները ուղղակի մինչև ականջները խրված են «ղումարի» մեջ, դուք հասկանու՞մ եք, թե դա սիրողականից ինչի կարա վերածվի, որ մի օր ձեր երեխեքը տանից գողություն անեն, ու լցնեն էդ խաղերի մեջ, դրա մեջ դուք էլ կունենաք Ձեր մեղքի բաժինը։
3. Խաղեր։ Իրականում նորմալ ա խաղ խաղալը, խոսքս տարատեսակ վիդեոխաղերի մասին ա, բայց դրանց չարաշահումը երեխաների մոտ կարող են հանգեցնել բազմաթիվ խնդիրների՝ հոգեբանականից սկսած մինչև վարքային»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր