ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
AliExpress-ը հայտնել է ռուսական քարտերով վճարումների մշակման հետ կապված խնդիրների մասին
12:24, 28.04.2022 | mamul.am
5957 | 0

AliExpress առցանց առևտրային հարթակի ռուսական գրասենյակը դժվարությունների է հանդիպել վճարումների մշակման հետ կապված, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ «Այս պահին որոշակի դժվարություններ ենք տեսնում վճարումների մշակման հետ կապված։ Զբաղված ենք խնդրի արագ լուծման գործով. շուտով օգտատերերը կկարողանան վճարել (գնումների) համար բոլոր եղանակներով՝ առանց որևէ դժվարության»,- մեկնաբանել են AliExpress Ռուսաստանի ներկայացուցիչները, գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ AliExpress-ի օգտատերերը դժվարություններ են ունենում պատվերների համար վճարելու հարցում, այդ թվում՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի քարտերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր